բաժին
Նորություններ
Հայտարարություններ
Մասնակցած ծրագրեր
Գործընկերներ
Հաջողության պատմություններ
Մամուլը մեր մասին
Երիտասարդական Բանկ
ՀԿ կազմը
Հղումներ
Կայքի մասին
Նամականի







 
ԶԼՄ-ները կատարել ու կատարում են հասարակական կարծիք ձևավորելու իրենց կարևորագույն առաքելությունը: Ժամանակի պահանջներին զուգահեռ այսօր մեծանում է զանգվածային լրատվամիջոցների նշանակությունը: Բացի ինֆորմացիայի աղբյուր հանդիսանալուց, մամուլը, հեռուստառադիոընկերությունները, որսալով հասարակական պրոբլեմներն ու արատները, փորձում են վերացնել պատճառահետևանքային կապը: Բազում ԶԼՄ-ների նպատակն է նաև տարբեր հոդվածների, հեռուստառադիոհաղորդումների միջոցով դաստիարակել երիտասարդներին և ապագա սերնդին:
Կարևորելով այս միտքը` 2006 թվականին ստեղծվեց "Երիտասարդ Դիլիջան" ամսաթերթը, որի ծնունդը ոգևորություն առաջացրեց տեղի երիտասարդների շրջանում, քանի որ արդեն կարող էին պարբերականի միջոցով իրենց ձայնը բարձրացնել այս կամ այն հարցի վերաբերյալ ու համատեղ ջանքերով կառուցել Դիլիջանի երիտասարդների ապագան:
Ամսաթերթն իսկապես դարձավ բարձրախոս, և նրա յուրաքանչյուր բառ, նախադասություն զգոնացրեց ու թև տվեց շատ շատերին: Հուսանք, որ "Երիտասարդ Դիլիջանը" լսելի կլինի նաև մարզի սահմաններից դուրս, ինչի համար խմբագրակազմը համառ աշխատանք է կատարում և ինչպես թերթերն են գրում "Երիտասարդ Դիլիջանի" քայլերը վստահ են, քանզի դրանց առաջ մղողը երիտասարդությունն է, որոնց հատուկ է նորի զգացողությունը, միշտ առաջ նայելու, ինչ-որ չափով վեհերոտ, բայց լուսավոր...":

Հարգանքներով`
Նոնա Փայտյան, "Երիտասարդ Դիլիջան"-ի խմբագիր

«Երիտասարդ Դիլիջան» ամսաթերթ
«Երիտասարդ Դիլիջան» Թիվ 2 (2) Հունիս, 2006թ.          Ընթերցել...

«Երիտասարդ Դիլիջան» Թիվ 1 (1) Մայիս, 2006թ.          Ընթերցել...


www.yccd.am










Շնորհավորանքներ
Այստեղ կարող եք շնորհավորել Ձեր հարազատներին և մտերիմներին հետաքրքիր ձայնային հաղորդագրություններով:

 
Սկիզբ | Մեր մասին | Ծրագրեր | Լուսանկարներ | Ֆորում | Հետադարձ կապ
© 2008-2010 "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ.