|
|
 |
|
|
 |
 | ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԲԱՆԿ - ԴԻԼԻՋԱՆ | Ծրագրի նպատակը`
Մեծացնել երիտասարդների մասնակցությունը Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործընթացքում:
2007 թվականից Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդների գործնական հմտությունները զարգացնելու և տեղական զարգացման գործընթացները առաջնորդելու հնարավորություն ստեղծելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, համագործակցելով Հյուսիսային Իռլանդիայի Համայնքային հիմնադրամի հետ, իրականացնում է "Երիտասարդական Բանկ" ծրագիրը: Այս ծրագիրը որդեգրել է երիտասարդ առաջնորդների պատրաստման նորարարական մոտեցումներ` զարգացնելով նրանց վերլուծական մտածողությունը և որոշումներ ընդունելու կարողությունները:
2008 թվականի վերջին "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ-ն նույպես միացել է ԵԲ ծրագրին` դառնալով Դիլիջանի ԵԲ համակարգող կազմակերպությունը:
Դիլիջանի Երիտասարդական Բանկում ընդգրկված են յոթ անդամներ, որոնք ընտրվել են պարզ և թափանցիկ եղանակով ու ներկայացնում եմ տարբեր ուսումնական հաստատություններ ու հասարակական կազմակերպություններ: Նրանք են` Տիգրան Քեռյանը, Տաթևիկ Կարապետյանը, Շուշանիկ Ամյանը, Մելինե Առաքելյանը, Նազելի Հարությունյանը, Աննա Խառատյանն ու Վազգեն Ֆրանգուլյանը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարղ եք այցելել www.youthbank.am ինտերնետային կայք: |
|
|
|
 |
|