|
|
 |
|
|
 |
 | Շնորհավորական ուղերձ 02.09.2010 | Հարգելի գործընկերներ
Շնորհավորում եմ Ձեր ծննդյան 2-րդ տարեդարձը: "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ-ի երկունքին ինչ-որ չափով տեղյակ եմ, չնայած մեր` "Երկյակ" ԵՀԿ-ն նույնպես երկու տարեկան է, բայց մոտ մեկ ամսով մեծ է ԴԵՀԿ-ից: Մարդկանց թվում է, որ ՀԿ-ները աստղեր պիտի իջեցնեն կամ նոր մոլորակներ հայտնաբերեն: Դժվար է ՀԿ-ի գործառույթները, բայց պետք է համառ լինել, մասնակցել ծրագրերին, իրականացնել նախագծեր` օգտակար լինել հասարակությանը, հատկապես երիտասարդներին: Երկու տարվա մեջ ինչքանով հաջողվել է միշտ հետևել եմ ԴԵՀԿ-ի գործունեությանը, պարբերաբար այցելել կայք: Անելիքներ, եկեք ընդունենք, դեռ շատ կան: Կայանալու, ոտքերի վրա հիմնավոր կանգնելու, ինքնուրույն քայլելու համար դեռ ժամանակ է պետք: Բայց ԴԵՀԿ-ի առաջին քայլերը հուսադրող են ու համոզիչ, համարձակ են ու հեռանկարային: Գուցե, ինչ-որ տեղ, սիրելի գործընկերներ, Ձեր աշխատանքը մնում է չգնահատված, բայց միշտ առաջ գնացեք, հետադարձ ճանապարհ չկա: Չգիտեմ ինչու, ակամա հիշեցի հետևյալ խոսքերը, ու եթե չեմ սխալվում Մայր Թերեզան է գրել: "Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ, բարիք գործի'ր ամեն դեպքում: Բարիքը, որն անում ես, վաղը կմոռացվի, բարիք գործի'ր ամեն դեպքում: Ազնվությունն ու անկեղծությունը քեզ խոցելի են դարձնում. ազնիվ ու անկեղծ եղի'ր ամեն դեպքում: Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կործանվել. կառուցի'ր ամեն դեպքում: Մարդիկ իսկապես օգնության կարոտ են, բայց եթե օգնես նրանց, նրանք կարող են քեզ վրա հարձակվել, օգնի'ր մարդկանց ամեն դեպքում: Տո'ւր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները, տո'ւր աշխարհին քո ունեցած ամենլավը ամեն դեպքում": Կարծում եմ սա պիտի լինի ԴԵՀԿ-ի այցեքարտը, ուրեմն դեպի լավ ապագա, սիրելիներս:
Շնորհավոր ու բարին ընդ Ձեզ:
Սիրով ու հարգանքներով` ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
"ԵՐԿՅԱԿ" ԵՀԿ-ի նախագահ
Սյունիք, ք. Կապան |
|
|
|
 |
|