բաժին
Նորություններ
Հայտարարություններ
Մասնակցած ծրագրեր
Գործընկերներ
Հաջողության պատմություններ
Մամուլը մեր մասին
Երիտասարդական Բանկ
ՀԿ կազմը
Հղումներ
Կայքի մասին







 

ՀԿ Նախագահ, Հիմնադիր անդամ
Արթուր Ղազարյան
ar2r.ghazaryan@gmail.com

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ում աշխատում եմ 2008թ. սեպտեմբերից /կամավոր հիմունքներով/: Միաժամանակ աշխատում եմ նաև Կրթությամբ Զարգացման Ակադեմիայի կողմից իրականացվող "Երիտասարդության և համայնքների գործողությունների ծրագրում"` որպես Տավուշի մարզային համակարգող: Մինչ այդ` 2002թ. դեկտեմբերից աշխատել եմ "Փրոջեքթ Հարմոնի" կազմակորպության ՀԴՓԾ ծրագրում` որպես Տավուշի մարզային համակարգող համայնքային զարգացման գծով, իսկ 2002-2005 թթ աշխատել եմ ԱՄՆ Խաղաղության Կորպուսում` որպես կարճաժամկետ դասընթացների նյութատեխնիկական և ադմինիստրատիվ համակարգող: Ինչպես տեսնում եք, մինչ իմ ներկա աշխատանքիս անցնելը հնարավորություն եմ ունեցել աշխատելու տարբեր ընկերություններում ու կազմակերպություններում, որտեղ կարողացել եմ զարգացնել իմ մասնագիտական կարողություններոն ու փորձը: Ծնվել և մեծացել եմ Դիլիջանում: 1998-2000թթ. ծառայել եմ ՀՀ Զինված Ուժերում: Սիրում եմ հաճախակի լինել բնության գրկում, ճանապարհորդել և ազատ ժամանակն անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ:

2003թ. Արթուր Ղազարյանը ավարտել է Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի "Գործարար վարչարարություն" ֆակուլտետը և ստացել մենեջերի որակավորում: Ավարտել է նաև Առաջնորդների զարգացման կենտրոնի ողջ ուսումնական կուրսը: 2008թ.-ից Ա. Ղազարյանը սովորում է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի տուրիզմի ֆակուլտետում:

Հիմնադիր անդամ
Հրեղեն Գասպարյան
hreghen@gmail.com

"Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոն" ՀԿ-ին միացել եմ 2006թ-ից: 2002թ-ից մինչ օրս աշխատւմ եմ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում, որպես նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցչուհի: 2004-2006թթ-ին աշխատել եմ Դիլիջանի Պետական Քոլեջում` որպես նկարչության, գրաֆիկայի, հագուստի մոդելավորման և գեղարվեստական ձևավորման առարկաների դասախոս: Հասարակական գործունեությունս սկսել եմ 2006թ-ից` Դիլիջանի Երիտասարդական Գործունեության Ակումբում, որի նախագահն եմ հանդիսացել կայացման օրից մինչև 2009 թվականը: 2006 թվականից "Երիտասարդ Դիլիջան" ամսաթերթի խմբագրական խորհրդի անդամ եմ: Իսկ 2007 թվականից արդեն նշանակվել եմ որպես Գեղարվեստի Դպրոցի տնօրեն, որտեղ և աշխատում եմ մինչ օրս: 2008թ-ից հանդիսանում եմ նաև Դիլիջանի "Արևորդի" Էկո-ակումբի համակարգողը: Լինելով նաև Գուգարաց Թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդության ներկաըացուցիչը, Դիլիջանի ԵԵԿ համակարգողը, անդամակցում եմ նաև "Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդական Կազմակերպության"-ը: Մեծ հետաքրքրվածություն ունեմ երիտասարդական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում: Այդ իսկ պատճառով մասնակցել և մասնակցում եմ մի շարք սեմինարների ու վերապատրաստման ծրագրերի` փորձելով ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ:

Հրեղեն Գասպարյանը 2004թ-ին ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի "Կիրառական Զարդարվեստ և ժողովրդական Արհեստներ" բաժինը` ստանալով Կիրառական արվեստի նկարչի որակավորում: 2007թ-ից առ այսօր Հ. Գասպարյանը սովորում է Երիտասարդ Առաջնորդների Դպրոցում:

Հիմնադիր անդամ
Արարատ Ալիխանյան
dilararat@rambler.ru

"Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն" ՀԿ-ին միացել եմ նրա հիմնադրման պահից: Միշտ կարևորել եմ իմ մասնակցութունը հասարակական գործընթացներին, որոնք նպատակաուղղված են քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Անձամբ ունեմ բավականին փորձ քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպման գործում, աշխատել եմ "Հույսի կամուրջ" հասարակական կազմակերպությունում: Առաջնահերթություն եմ համարում երիտասարդների` որպես շարժիչ ուժի ներգրավումը այն գործընթացներում, որոնք նպաստում են հասարակության ժողովրդավարացմանը, նրանց կարողությունների ու կայուն գիտելիքների ամրապնդմանը: Հասարակական ոլորտում իմ աշխատանքների կազմակերպմանը օգնում է նաև բազմաբնույթ դասընթացներին ու վերապատրաստման ծրագրերին մասնակցությունը, որոնց ընթացքում ուսումնառություն ստանալով, զարգացնելով կարողությունները, նորարարություն եմ մտցնում իմ գործունեության մեջ: Նաև գրում եմ ժողովրդավարության և մարդու իրավունքների, շահերի պաշտպանության բնագավառներին առնչվող հոդվածներ: Շատ եմ սիրում անցկացնել դասընթացներ և աշխատել տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ: Դա ուղղակի հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը: Սիրում եմ ճանապարհորդել, ծանոթանալ այլ մշակույթներին և ձեռք բերել նոր ընկերներ:

Արարատ Ալիխանյանը 1995 թվականին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի "Պատմություն և իրավագիտություն" բաժինը: 2006-2007 թթ.-ին սովորել է Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի "Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բարձրագույն կուրս"-ում:

ԻՏ Մասնագետ եվ խորհրդատու
Արմեն Մաթևոսյան
amatevosyan@yandex.ru

"Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոն" ՀԿ-ին աջակցում եմ 2008 թվականից: 2004-ից առ այսօր աշխատում եմ "Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան"-ի Դիլիջանի մասնաճյուղում` որպես ծրագրավորման լեզուների և բազմաթիվ այլ համակարգչային ծրագրերի դասախոս, իսկ 2006 թվականից մինչ օրս` մասնաճյուղի դեկան:

2003 թվականին ավարտել եմ Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի "Գործարար վարչարարություն" ֆակուլտետը և ստացել մենեջերի որակավորում, իսկ 2006 թվականին ավարտել եմ նույն համալսարանի մագիստրատուրան և ստացել Ճարտարագիտության և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան` "Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր" մասնագիտությամբ:

"Երիտասարդ Դիլիջան" ամսաթերթի խմբագիր
Նոնա Փայտյան
non_pay@yahoo.com

Մանկության տարիներն անցել են Դիլիջանում, սակայն տասնամյա կրթությունն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք շարունակելու բարձրագույն ուսումը:
Սովորել է Երևանի "Գլաձոր" կառավարման համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Հնգամյա կրթությունն ավարտելուն պես աշխատել է հանրապետական ու մարզային ԶԼՄ-ների հետ: Քանի որ այս ասպարեզում նա փորձառու էր, ուստի նորաստեղծ "Երիտասարդ Դիլիջան" ամսաթերթի հետագա լույս ընծայման պատասխանատվությունը վստահվեց Նոնա Փայտյանին:

Չնայած զբաղվածությանը` արդեն իսկ ամսաթերթի խմբագիրը սկսեց համագործակցել "Դիլիջանի երիտասարդների համագործակության կենտրոն" ՀԿ-ի հետ, որպեսզի ավելի լավ ծանոթանա համայքի ու տեղի երիտասարդների խնդիրներին: Կարճ ժամանակում "Երիտասարդ Դիլիջանն" անդրադարձավ ու լուսաբանեց բոլոր իրադարձություններն ըստ արժանվույն` որոշ պրոբլեմներին տալով համապատասխան լուծում: Խմբագրի և նրան աջակցող խմբի շնորհիվ "Երիտասարդ Դիլիջանը" դարձավ վստահություն ներշնչող ամսաթերթ ոչ միայն Դիլիջանում, այլև մարզում:

www.yccd.am








 
Սկիզբ | Մեր մասին | Ծրագրեր | Լուսանկարներ | Ֆորում | Հետադարձ կապ
© 2008-2009 "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ.