|
|
 |
|
|
 | ՆԱՏՕ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ 25.02.2010 | Հարգելի երիտասարդներ,
"Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենրտոն" ՀԿ-ն եվ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը կազմակերպում են դասախոսություն-քննարկում` "ՆԱՏՕ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ, ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈՒՆ" թեմայով:
Հանդիպումը տեղի կունենա "ԴԵՀԿ" ՀԿ գրասենյակում` ս. թ. փետրվարի 27-ին, ժամը 13:30-ին:
Ձեր մասնակցությունը մեզ հաճելի է: |
 | Հրավիրում ենք անդամակցության 21.08.2009 | Սիրելի երիտասարդներ.
"Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն" հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակը Դիլիջան համայնքում երիտասարդների հասարակական ակտիվության խթանումը և քաղաքացիական հասարակության կայացումն է, հրավիրում է 13-ից մինչև 30 տարեկան հետաքրքրված անձանց անդամակցելու ՀԿ-ին:
Դառնալով ՀԿ անդամ, Դուք հնարավորություն կունենաք մասնակցել մեր կողմից կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների, դասընթացների, որոնք կնպաստեն ձեր ինքնահաստատմանը, մասնագիտական հմտությունների ու կարողությունների ձևավորմանը: Այն Ձեզ կօգնի ավելի հեշտ կողմնորոշվելու տարբեր իրավիճակներում, ձեռք բերել նոր արժեքային համակարգ, պայքարել սեփական շահերի ու իրավունքների համար:
Միացեք մեզ, որպեսզի համատեղ աջակցենք մեր խնդիրների լուծմանը, ավելի ներդաշնակ համայքն կառուցելու և առօրյան հետաքրքիր դարձնելու համար:
Ձեր անդամակցումը մեզ հնարավորություն կտա սերմանելու ժողովրդավարական արժեքները, որոնք իրապես միտված են բարեկեցիկ ու քաղաքակիրթ հասարակություն ձևավորելու վեհ գաղափարի իրագործմանը: |
 | EU@Your Home 18.07.2009 | Հարգելի երիտասարդներ,
"Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ-ն համագործակցության է հրավիրում դիլիջանցի երիտասարդների` մասնակցելու երիտասարդական փոխանակման ծրագրի Իտալիայի Բարի քաղաքում:
"EU @ Your Home" Երիտասարդական փոխանակման ծրագիրն իրականացվում է ԵՄ "Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագրի շրջանակներում: Փոխանակման ծրագրին մասնակցում են երիտասարդներ Լիտվայից, Մոլդովայից, Սերբիայից, Գերմանիայից, Հայաստանից և Իտալիայից: Հյուրընկալող կողմը իտալական "Terra del Fuoco-Mediterranea" կազմակերպությունն է:
Փոխանակման ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել 18-26 տարեկան, անգլերենի բավարար իմացությամբ և միջմշակութային համագործակցությամբ հետաքրքրված բոլոր երիտասարդները:
Ծրագիրը պլանավորված է ս.թ. սեպտեմբերի 1-9-ը:
Առավել մանրամասների համար կարող եք բեռնել ստորև տեղադրված ծրագրի տեղեկատվական փաթեթն ու այլ մանրամասներ:
|
 | ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶՈւՄ 01.06.2009 | Հարգելի երիտասարդներ, Դիլիջանի Երիտասարդական Բանկ կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել Տավուշի մարզում բնակվող 14-25 տարեկան, իրենց առօրյայով ու շրջապատի բարեկեցությամբ մտահոգված բոլոր երիտասարդներն ու երիտասարդական (չգրանցված) խմբերը: Առաջարկվող ծրագրերը պետք է անմիջական կապ ունենան երիտասարդներին հուզող հարցերի ու հիմնախնդիրների հետ:
Երիտասարդական Բանկի դրամաշնորհային յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է ոչ ավել, քան 150000 ՀՀ դրամ, եւ պարտադիր չէ, որ բյուջեն լինի հայտարաված գումարի չափ, կամ գերազանցի այն:
Ծրագրերի իրականացման ընթացքում կողմնակի ներդրումները շատ ցանկալի են եվ խրախուսելի:
Դրամաշնորհային գործընթացի առաջին փուլում բոլոր լրացված հայտերը պետք է ներկայացնել Դիլիջանի ԵԲ կոմիտե կամ ԵԲ աշխատանքները համակարգող "Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոն" ՀԿ հետեւյալ հասցեով`
ք. Դիլիջան, 3901, Մյասնիկյան 55, 1 հարկ
Հեռ: 077772505, էլ. փոստ: dilijanyouthbank@mail.am
Հայտերը (հայտի ձեւ, բյուջե), որոնք հնարավոր է բեռնել ստորեւ կարող եք ներկայացնել ինքներդ, կամ հայտի էլեկտրոնային տարբերակը ուղարկել ԵԲ էլ. փոստին:
Հաջորդ փուլում` ստացված հայտերի հիման վրա նախատեսվում է կատարել նախնական ընտություն, որից հետո նախնական փուլն անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:
Բեռնել...
Հայտի ձեւ
Բյուջե
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. Հունիսի 20-ը:
|
 | Անգլերենի անվճար դասընթացներ 20.04.2009 | "Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն" հասարակական կազմակերպությունը կազմակերպում է անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ, որն անց է կացնում Խաղաության Կորպուսի կամավոր Ջեք Գարվին:
Եթե Դուք ցանկանում եք խորացնել ձեր գիտելքիները կամ զարգացնել լեզվական հաղորդակցման հմտությունները, կարող եք դիմել կազմակերպությանը էլեկտրոնային փոստի միջոցով (yccdngo@gmail.com) կամ այցելել ՀԿ գրասենյակ, որը գտնվում է Մյասնիկյան 55 հասեում: |
|
|
|
 |
|