բաժին
Նորություններ
Հայտարարություններ
Մասնակցած ծրագրեր
Գործընկերներ
Հաջողության պատմություններ
Մամուլը մեր մասին
Երիտասարդական Բանկ
ՀԿ կազմը
Հղումներ
Կայքի մասին







 

Մեր մասին
"Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը" ("ԴԵՀԿ" ՀԿ) ոչ կառավարական, հասարակական կազմարեպություն է, որի առաքելությունն է` բարձրացնել երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը հանուն համայնքային զարգացման:
"Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" հասարակական կազմակերպությունը գործում է 2006 թվականից, և ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվել է 2008թ. սեպտեմբերի 2-ին:
Կազմակերպության թիրախային խումբ են հանդիսանում մասնավորապես ՀՀ հյուսիսային Տավուշ, Շիրակ և Լոռի մարզերի 13-30 տարեկան, գյուղական /ոչ քաղաքային/ համայնքներում բնակվող երիտասարդները, որոնք ունեն տարբեր կրթական, սոցիալական, ընտանեկան ու մասնագիտական մակարդակներ:
"Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն"-ը իր առաքելությունն իրականացնելու համար ՀԿ գործունեության ողջ ընթացքում իրականացրել է մի շարք կրթական, երիտասարդական և քաղաքացիական ծրագրեր:
ԴԵՀԿ ՀԿ-ն աշխատում է տեղական, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների հետ: "ԴԵՀԿ" ՀԿ-ն սերտ համագործակցուծ է Տավուշի մարզում գործող քաղաքացիական ակտիվ խմբերի հետ` նպաստելով ու աջակցելով երիտասարդական քաղաքացիական մասնակցության բարձրացմանը:

Նպատակներ
  • նպաստել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին երիտասարդության ներգրավվածության աստիճանի բարձրացմանը,
  • նպաստել համայնքում երիտասարդական քաղաքացիական ակտիվ խմբերի ձևավորմանը` նրանց ինքնուրույն մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին համայնքում ապահովելու համար,
  • խթանել մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների և ժողովրդավարական արժեքների տարածմանը, քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ու խորացմանը, հասարակության տարբեր շերտերի միջև փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը,
  • օժանդակել տարածաշրջանային և միջազգային բազմաբնույթ ծրագրերում համայնքի երիտասարդության անմիջական ներգրավվմանը` նրանց ներուժի օգտագործման և մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով,
  • նպաստել ստեղծել երիտասարդ սերնդի ինքնադրսևորման և ինքնահաստատման համար պայմանների ստեղծմանը, աջակցել ներդաշնակ զարգացած, ժամանակակից աշխարհայացք, բարոյական ու ազգային վեհ գաղափարներ կրող երիտասարդ սերնդի ձևավորմանը,
  • նպաստել երիտասարդության մոտ օրինակելի վարքագծի արմատավորմանը, ազգային ու համաշխարհային մշակույթի հանդեպ հետաքրքրության աճին, քաղաքակիրթ հասարակություններին բնորոշ նորմերի սերմանմանը` առաջնորդվելով մարդասիրական գաղափարներով,
  • նպաստել երիտասարդությանն ուղղված համայնքային ռազմավարական քաղաքականության մշակմանը` ներգրավելով տեղական ինքանկառավարման և մարզային կառավարման մարմիններին, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին,
  • նպաստել երիտասարդությանը միտված տարածաշրջանային ու համայնքային ծրագրերի իրականացմանը և յուրաքանչյուր անհատի մասնակցության ապահովմանը կենսագործունեության բոլոր ոլորտներում,
  • նպաստել երիտասարդների բնապահպանական ու աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների խորացմանը` հասարակության լայն շրջանակների ուշադրությունը սևեռելով արդի հիմնախնդիրների վրա,
  • արժևորել և զարգացնել երիտասարդների մասնակցությամբ ոչ ֆորմալ կրթությունը, որպես մարդու իրավունքների կրթության առանձին ձև,
  • նպաստել երիտասարդության բավարար հմտություններ ստանալուն` ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով,
  • աջակցել բարձր պատասխանատվությամբ, ապագայի հանդեպ լավատեսությամբ օժտված և ազգային ու համամարդկային գաղափարներ ընդունող քաղաքացու դաստիարակմանը,
  • նպաստել միջմշակութային և տեղեկատվական ժամանակակից ցանցի ձևավորմանը` որպես տարբեր տարածաշրջանների երիտասարդների փորձի փոխանակման ու համագործակցության կաևոր նախապայման,
  • Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման նպատակով հաստատել և ամրապնդել կապերը տեղական և միջազգային կազմակերպությունների, ժողովրդավարական ինստիտուտների հետ,
  • երիտասարդությանը մասնակից դարձնել եվրոպական հասարակական, մշակութային և քաղաքական զարգացումներին, կարևորել եվրոպական քաղաքակրթությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացները` երկրում եվրոպական չափանիշներով կայուն հասարակություն կառուցելու համար,
  • նպաստել կազմակերպության անդամների ինքնուրույն մասնագիտական գործունեության կատարելագործմանը և նրանց որակավորման բարձրացմանը:

Խնդիրներ
  • իրականացնել երիտասարդական ուսուցողական և դաստիարակչական բազմաբնույթ ուղղորդող ծրագրեր,
  • ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանային զարգացմանը նպաստող ծրագրերին,
  • երիտասարդությանն ուղղված ծրագրային առաջարկներով հանդես գալ տեղական և մարզային իշխանություններում և աջակցել դրանց իրականացմանը,
  • կազմակերպել համաժողովներ, կլոր սեղաններ, սեմինարներ, տարածաշրջանային և միջազգային երիտասարդական ճամբարներ, փառատոններ և հասարակական այլ միջոցառումներ,
  • իրականացնել մարդկային կայուն զարգացմանն ու բնապահպանական խնդիրներին օժանդակող գործունեություն,
  • հանդես գալ հասարակական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող օրենսդրական նախաձեռնություններով,
  • իրականացնել հասարակական տարբեր խավերի շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ,
  • իրականացնել մարդու իրավունքների, ժողովրդավարության և տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ մասսայական իրազեկման աշխատանքներ, հրատարակել տեղեկատվական բրոշյուրներ ու պոստերներ, աջակցել կազմակերպության անդամների գիտական և մեթոդական աշխատանքների հրապարակմանը, համագործակցել տպագիր ու էլեկտրոնային, հեռուստատեսային զանգվածային լրատվամիջոցների հետ,
  • կապեր հաստատել և համագործակել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ,
  • արձագանքել հասարակության շահերը շոշափող հասարակական-քաղաքական իրադարձություններին ու խնդիրներին,
  • պաշտպանել կազմակերպության անդամների շահերը տարբեր ատյաններում, մշակել կազմակերպության շահերի կոլեկտիվ պաշտպանության համակարգ,
  • լայնորեն օգտագործել տեղական և օտարերկրյա երիտասարդության, կամավորների և կանանց ներուժը կազմակերպության նպատակներին հասնելու համար:

www.yccd.am








 
Սկիզբ | Մեր մասին | Ծրագրեր | Լուսանկարներ | Ֆորում | Հետադարձ կապ
© 2008-2009 "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն" ՀԿ.