|
|
 |
|
|
 | Երիտասարդության Արեւելյան Քամի, միջազգային թրեյնինգ-դասընթաց / Eastern Wind of Youth, International Training Course 06-11-2011 | | "Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագրի շրջանակներում ս.թ. Նոյեմբերի 6-14-ը 28 երիտասարդներ հավաքվելու են մասնակցելու` "Երիտասարդության Արեւելյան Քամի" /Eastern Wind of Youth/ միջազգային դասընթացին, որ տեղի է ունենալու Հայաստանի գեղատեսիլ քաղաքներից մեկում` Դիլիջանում: Ծրագիրը շրջանակներում նախատեսվում է բարձրացնել Եվրոպայում կամավորության հնարավորության մասին երիտասարդների իրազեկությունն և մասնակցությունը, ինչպես նաեւ ստեղծել յուրօրինակ հարթակ` տեղական եւ միջազգային ծրագրեր պլանավորելու և ավելի շատ երիտասարդներ "Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագիրում ներգրավելու` վերջիններիս մասնակցությունն և կամավորության մասին իրենց զգացողությունը խորացնելու նպատակով: Դասընթացների ընթացքում մասնակիցները` Հայաստանից, Բելառուսից, Հունգարիայից, Իտալիայից, Լիտվայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Լեհաստանից կփորձեն գտնել ընդհանուր կապող մի օղակ` իրենց անձնական ու մասնագիտական կարողությունների բարելավման, հետագայում "Երիտասարդությունը շարժման մեջ" ծրագրի շրջանակներում միջազգային երիտասարդական նախագծերի իրականացման համար:
Ծրագիրը կիրականացվի "Digg'Out" հոլանդական կազմակերպության (հիմնական համակարգող) և "Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի" ("ԴԵՀԿ" ՀԿ) համագործակցությամբ: |
 | ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 15.09.2010 | Հարգելի երիտասարդներ, Դիլիջանի Երիտասարդական Բանկ կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող են դիմել Դիլիջանում, Հաղարծին և Թեղուտ գյուղերում բնակվող 14-25 տարեկան, իրենց առօրյայով ու շրջապատի բարեկեցությամբ մտահոգված բոլոր երիտասարդներն ու երիտասարդական (չգրանցված) խմբերը: Առաջարկվող ծրագրերը պետք է անմիջական կապ ունենան երիտասարդներին հուզող հարցերի ու հիմնախնդիրների հետ:
Երիտասարդական Բանկի դրամաշնորհային յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվում է ոչ ավել, քան 900000 ՀՀ դրամ, եւ պարտադիր չէ, որ բյուջեն լինի հայտարաված գումարի չափ, կամ գերազանցի այն:
Ծրագրերի իրականացման ընթացքում կողմնակի ներդրումները շատ ցանկալի են եվ խրախուսելի:
Դրամաշնորհային գործընթացի առաջին փուլում բոլոր լրացված հայտերը պետք է ներկայացնել Դիլիջանի ԵԲ կոմիտե կամ ԵԲ աշխատանքները համակարգող "Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոն" ՀԿ հետեւյալ հասցեով`
ք. Դիլիջան, 3901, Մյասնիկյան 55, 1 հարկ Հեռ: 077772505, էլ. փոստ: dilijanyouthbank@mail.am
Հայտերը (հայտի ձեւ, բյուջե), որոնք հնարավոր է բեռնել ստորեւ կարող եք ներկայացնել ինքներդ, կամ հայտի էլեկտրոնային տարբերակը ուղարկել ԵԲ էլ. փոստին: Հաջորդ փուլում` ստացված հայտերի հիման վրա նախատեսվում է կատարել նախնական ընտություն, որից հետո այդն փուլն անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:
Բեռնել... Հայտի ձեւ Բյուջե
Հայտերի ընդունման վերջնաժամկետը Հոկտեմբերի 08-ն է: |
|
|
|
 |
|